CT Scan
🖥 Acteon X-Mind Trium նոր սերնդի ախտորոշում
05/07/2025
🆕Սիրով տեղեկացնում ենք, որ CT SCAN ախտորոշիչ կենտրոնը սկսել էր իր համագործակցությունը Diagnocat առաջատար AI համակարգի հետ, որը նախատեսված է բժիշկ-ստոմատոլոգների և բուժառուների համար:
🕛 Ճշգրիտ ախտորոշում րոպեների ընթացքում։
🤖 Նոր սերնդի արհեստական բանականություն
Սպասում ենք Ձեզ ➡️ Արշակունյաց 44 (հեռ` 041 441 221) և ➡️ Ներսիսյան 1 ( հեռ` 041 441 227) հասցեների մեր մասնաճյուղերում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել
💁 041 300 120 հեռախոսահամարով։
05/12/2022
⏺️ Ե՞ՐԲ Է ՑՈՒՑՎԱԾ ԿԱՏԱՐԵԼ ՄԻՋԻՆ ԱԿԱՆՋԻ CT 🤔 ⬇️
✔️ Երբ առկա են քրոնիկ բորբոքային պրոցեսներ միջին ականջում
✔️ Երբ կա օթոսկլերոզի կասկած (ախտանշաններն են՝ ականջներում խշշոց, լսողության թուլացում)
✔️ Լսողության կորստի դեպքում
✔️ Երբ առկա են մեծ ծավալի գոյացություններ (նեյրոմաներ, անգիոմաներ)
✔️ Ողնուղեղային հեղուկի արտահոսքի (լիկվորեա) դեպքում, երբ կա գանգի հիմքի կոտրվածքների կասկած
✔️ Ականջից կամ ականջներից տևական ժամանակ թարախային արտադրության դեպքում:
🔝Մեր կլինիկայում բոլոր հետազոտությունները կատարվում են գերժամանակակից ✔️Acteon
X- Mind Trium տոմոգրաֆով։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕘 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
21/10/2022
📝 «ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ» 💽
✔️Դասախոսություն CT SCAN կենտրոնում Մ. Հերացու անվ. Երեւանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային վիրաբուժության օրդինատորների համար։
09/08/2022
🔵 Ատամնաշարի պանորամիկ տոմոգրաֆիան (OPG) կամ քունքստործնոտային հոդերի 2️⃣D զոնոգրաֆիան իրենցից ներկայացնում են երկչափ պատկեր իրենց բնորոշ սումացիոն էֆեկտներով և պրոեկցիոն աղավաղումներով, ինչը շատ դեպքերում դժվարացնում է ախտորոշելու և բուժման պլան մշակելու պրոցեսը:
📌 3️⃣D համակարգչային տոմոգրաֆով հետազոտվելիս վերջնական արդյունքը զերծ է նշված թերություններից:
✅ Ցանկացած վերջնական ստատիկ պատկեր, այդ թվում նկարը, երկչափ է (2️⃣D) և կարող է հետազոտվել երկու ուղղությամբ – ուղղահայաց և հորիզոնական։ 3️⃣-րդ չափումը խորության հետազոտությունն է։
🔵 Այսպիսով, եռաչափ պատկերը (3️⃣D, Three-dimensional) ենթադրում է օբյեկտի հետազոտության հնարավորությունը երկարությամբ, լայնությամբ և խորությամբ, ինչպես նաև դրա տեսանելիությունը ամբողջ ծավալով` առանց պրոեկցիոն աղավաղումների։ 3️⃣D հետազոտությունը բժշկին հնարավորություն է տալիս նախընտրած սեգմենտը հետազոտել 3 հարթություններում՝ աքսիալ, սագիտալ և կորոնալ, ինչը հեշտացնում և բարձրացնում է բուժման որակը:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
Տեսանյութում կարող եք տեսնել, թէ ինչպե՞ս WhiteFox ծրագրի միջոցով 3D վիզուալ մոդելի վրա առանձնացնել նախընտրած սեգմենտը եւ հետազոտել այն:
18/07/2022
🔵 Տարատեսակ բարձր տեխնոլոգիաների ներդրման հետ զուգահեռ 20-րդ դարում բժշկության մեջ զարգանում են հետազոտման ինտրասկոպիկ մեթոդները: Այս առումով համակարգչային տոմոգրաֆիան իսկական հեղաշրջում էր:
🔵 Առաջին CT-ն փորձարկվեց 1974թ.։ Հետագայում այն ստեղծողները` Կորմակը և Ֆաունֆիլգը, իրենց գյուտի համար ստացան Նոբելյան մրցանակ (1979թ.), իսկ CT-ն դարձավ ճառագայթային դիագնոստիկայի ամենապահանջված մեթոդը:
🔵 21-րդ դարի սկզբին շուկայում հայտնվում է սկզբունքայնորեն նոր համակարգչային տոմոգրաֆ՝ նախատեսված դիմածնոտային շրջանի հետազոտման համար՝
✅ կոնաձև-ճառագայթային CT-ն, որի միջոցով սկանավորումը կատարվում է հատուկ ձևով, ինչի շնորհիվ
✅ Կոնաձև ճառագայթային տոմոգրաֆը տեխնիկական տեսանկյունից չի հանդիսանում ավանդական տոմոգրաֆների շարունակությունը։ Պարուրաձև տոմոգրաֆները աշխատում են բարձր հոսանքի ուժով և անոդային լարումով, մոտավորապես 100-200 կվ և 100 մԱ, ինչը ապահովում է բարձր ճառագայթային լարվածություն պացիենտի վրա։
✅ Կոնաձև-ճառագայթային տոմոգրաֆով ախտորոշման ժամանակ ճառագայթային ծանրաբեռնվածությունը բավականին ցածր է՝ 3-10 մԱ և 70-90կՎ, ինչի շնորհիվ ճառագայթային լարվածությունը գրեթե 10 անգամ ցածր է պարուրաձև տոմոգրաֆների համեմատ:
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
07/07/2022
🔵 Բժշկական ռադիոլոգիան (լատ. radius-ճառագայթ) գիտելիքների ասպարեզ է բժշկության մեջ կիրառվող իոնիզացնող ճառագայթման մասին։ Այն իր մեջ ներառում է գործունեության երեք հիմնական ոլորտ ⏬
✅ռադիոդիագնոստիկա
✅ռադիոհիգիենա
✅ռադիոթերապիա
↪️Ռադիոդիագնոստիկան (ճառագայթային դիագնոստիկա կամ ռենտգենոլոգիա) հետազոտական ուղղություն է ռադիոլոգիայում և իրենից ներկայացնում է ինտրասկոպիկ միջոցառումների կոմպլեքս՝ հիմնված ռենտգենյան սպեկտրի (X-ճառագայթներ, X-rays) ճառագայթների, ինչպես նաև մագնիսական դաշտերի և ձայնային ալիքների կիրառության վրա, որոնք նախատեսված են ներքին օրգանների վիզուալիզացիայի համար դիագնոզի ճշգրտման և հստակեցման նպատակով: Հետազոտության նման տեսակը ենթադրում է օբյեկտի ինչպես երկչափ/2D/, այնպես էլ եռաչափ /3D/ վիզուալիզացիա: Ռադիոգրաֆիայի երկչափ տեսակներին են պատկանում հետազոտման ավանդական /плёночные/ և թվային մեթոդները: Եռաչափ/3D/ ռադիոդիագնոտիկան բժշկության մեջ ներկայացված է համակարգչային տոմոգրաֆիայով /CT/, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով /MRT/, պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիայով /PET/ և հետազոտության այլ տեսակներով։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
22/06/2022
✅ Ճշգրիտ է համարվում բարձր որակի ինֆորմացիան, որը ստացվում է հետազոտման ռեժիմի և դիրքավորման բոլոր կանոնների (ռենտգենոգրաֆիայի ժամանակ հեռացվում են`ակնոցը, շղթաները, օղերը, գլխի / պարանոցի հատվածում գտնվող ամեն ինչ) պահպանումով և որը ստացվել է ամբողջական ծավալով, առանց աղավաղումների՝ մշակված վիզուալիզացիայի լավագույն որակով։
✅ Այն օբյեկտիվորեն ցուցադրում է հետազոտվող հատվածի վիճակը, ինչը բացառում է կրկնակի կամ լրացուցիչ ճառագայթային հետազոտումը։
↪️ Այսպիսով, ճշգրիտ ինֆորմացիան, ներկայացված համապատասխան ծավալով, պետք է բավարարի հետազոտության նպատակը։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
15/06/2022
🔵 Ստոմատոլոգիայում եռաչափ հետազոտության նպատակ է համարվում ⏬
✅Ատամծնոտային համակարգի ընդհանուր դիագնոստիկան սանացիայից առաջ կամ պրոֆիլակտիկ նպատակով
✅Ենթադրվող պաթոլոգիական պրոցեսի կամ վիճակի հայտնաբերումը և տարբերակիչ ախտորոշումը
✅Իմպլանտացիայի վիրահատության կամ այլ վիրաբուժական միջամտության պլանավորումը
✅Վիճակի վերահսկումը սանացիայից հետո, վիրահատության արդյունքների, էնդոդոնտիկ բուժման կամ պրոցեսի ընթացքի մոնիտորինգը։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
24/05/2022
🔵 Երբ խոսում ենք ստացված եռաչափ պատկերի որակի գնահատման մասին, պետք է հաշվի առնել, որ այն որոշվում է երկու չափման միավորներով
1✅ մատրիցայի փաստացի կետայնություն` արտահայտված մեկ միլիմետրում զույգ գծերի քանակությամբ
2✅ տարածական կետայնություն–VOXEL SIZE
➡️ Եթե երկչափ պատկերի կառուցվածքային միավորը pixel-ն է (picture element), ապա եռաչափ պատկերի կառուցվածքային միավորը voxel-ն է (volumetric pixel), որքան փոքր է voxel-ի չափսը, այնքան պատկերը ավելի հստակ է երևում էկրանին և ավելի շատ ծավալ է զբաղեցնում համակարգչի մեջ։
↪️ Հիշեցնենք նաև, որ թերապևտիկ ստոմատոլոգիայում մեծ նշանակություն ունի սեգմենտային CT հետազոտությունը 4X4 կամ 6X6 սեգմենտով, որտեղ voxel-ի չափսը իջեցվում է, ինչը թույլ է տալիս առավել մանրամասն ուսումնասիրել արմատներն ու արմատախողովակները (էնդոդոնտիկ ռեժիմ)։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
17/05/2022
🔵 Չնայած այն հանգամանքին, որ CT-ն ստոմատոլոգիայում ճառագայթային դիագնոստիկայի լավագույն մեթոդն է, պետք է նշել, որ հետազոտության այս տեսակը նաև տեխնիկապես ամենաբարդն է։
✅ Հետազոտությունն իրականացնող և դիմածնոտային CT -ի արդյունքները վերլուծող մասնագետը պետք է կարողանա ոչ միայն գրագետ կատարել CT-ին վերաբերող գործողությունները, այլև խորությամբ իմանալ հետազոտվող հատվածի անատոմիան, ֆիզիոլոգիան և պաթոլոգիան։
✅Ցանկացած բուժման հիմքում գրագետ ախտորոշումն է, ինչի համար պետք է ունենալ ճշգրիտ ինֆորմացիա, այն է՝ պաթոլոգիապես փոփոխված կառուցվածքը կամ պացիենտի անհատական անատոմիկ յուրահատկությունը լավագույն կերպով վիզուալիզացնել հնարավոր է միայն մասնագիտական գիտելիքների հիման վրա, քանի որ անհնար է գտնել և ախտորոշել այն, ինչի մասին հետազոտողը նախապես տեղեկացված չէ։ Դա վերաբերում է ոչ միայն տարբեր հիվանդությունների ռադիոսեմիոտիկային, այլ նաև CT-ի յուրահատկությանը։
🏢 CT Scan
📍 Երևան, Արշակունյաց 44
✅ Երկուշաբթի-շաբաթ
🕘 9:00-21:00
✅ Կիրակի
🕚 11:00-17:00
📞 011-440-224
📞 041-441-221
Alerts
Be the first to know and let us send you an email when CT Scan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Subscribe
We will notify you when anything happens in Yerevan.