DCM Armenia
Դուք այցելել եք Diapason Cosmetics Milano։Մենք ներկայացնում ենք մազերի պրոֆեսիոնալ խնամք՝ Իտալիայից։
24/08/2026
🎨Հաճախ ընտրում ենք ներկի գունապնակից գեղեցիկ երանգ և սպասում, որ մազերի վրա կստանանք ճիշտ նույն գույնը։ Բայց իրականում ներկի վերջնական արդյունքը կախված է ոչ միայն ներկի համարից, այլ նաև այն հիմքից, որի վրա այն կիրառվում է։
✨ 1. Մազերի սկզբնական գույնը
Նույն ներկը բաց և մուգ մազերի վրա բոլորովին տարբեր արդյունք կարող է տալ։
✨ 2. Նախկինում ներկվա՞ծ են մազերը, թե՞ ոչ
Սա շատ կարևոր է։ Նախկին ներկի արհեստական պիգմենտը մնում է մազերի մեջ և կարող է փոխել նոր ներկի արդյունքը։
☝️ Հատկապես կարևոր է հիշել՝ ներկը ներկը չի բացացնում։ Եթե մազերը նախկինում ներկված են մուգ գույնով, պարզապես ավելի բաց համարի ներկ քսելով սովորաբար հնարավոր չէ ստանալ նույնքան բաց արդյունք։
✨ 3. Մազերի բացացման ֆոնը
Գունաբացման ընթացքում մազերի մեջ կարող են արտահայտվել դեղին, նարնջագույն կամ կարմրավուն պիգմենտներ։ Դրանք նույնպես խառնվում են ընտրված ներկի երանգին և ազդում վերջնական արդյունքի վրա։
✨ 4. Մազերի վնասվածությունը
Վնասված մազերը կարող են պիգմենտը շատ արագ ներծծել։ Արդյունքում որոշ երանգներ կարող են ստացվել նախատեսվածից ավելի մուգ, ավելի ինտենսիվ կամ անհավասար։
✨ 5. Սպիտակ մազերի քանակը
Եթե մազերի մի մասը սպիտակ է, նույն ներկը սպիտակ և բնական պիգմենտ ունեցող հատվածներում կարող է տարբեր տեսք ունենալ։ Այդ պատճառով սպիտակ մազերի դեպքում հաճախ անհրաժեշտ է հատուկ բանաձև։
✨ 6. Լուծիչի ընտրությունը
Նույն ներկը տարբեր տոկոսով լուծիչների հետ կարող է տարբեր արդյունք տալ։ Լուծիչը ընտրվում է՝ հաշվի առնելով սկզբնական հիմքը, ցանկալի արդյունքը և տվյալ ներկի արտադրողի ցուցումները։
☝️ Այսպիսով, ներկի տուփի կամ գունապնակի երանգը վերջնական արդյունքի երաշխիք չէ։ Ճիշտ բանաձև ընտրելու համար նախ պետք է գնահատել մազերի ներկման պատմությունը, բնական հիմքը և ներկայիս վիճակը։
💬 Իսկ ճիշտ երանգ ստանալու համար պարզապես դիմե՜ք մեզ...
20/08/2026
Իդեալական սանրվածք՝ առանց ավելորդ ծանրության. ✨
Մեր էկոլոգիական լաքը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են և՛ կատարյալ ֆիքսացիան, և՛ մազերի առողջ փայլը։ 🌿
Ինչու՞ ընտրել հենց այս լաքը.
• Ձեր սանրվածքը կմնա անթերի ողջ օրվա ընթացքում:
• Ոչ մի կպչունություն կամ ծանրության զգացում չի առաջացնում:
• Չի թողնում սպիտակ հետքեր և հեշտությամբ սանրվում է:
☝🏻Օգտագործման եղանակը՝ 30 սմ հեռավորությունից ցանել լաքը արդեն իսկ պատրաստի սանրվածքի վրա:
📍 Գործում է առաքում ողջ ՀՀ-ում:
📩 Պատվիրելու համար գրե՜ք մեր էջին կամ զանգահարե՜ք՝
📞 098-98-94-09
17/08/2026
☝️Երբեմն ներկումից կամ մազերը բացացնելուց հետո ստացվում է ոչ այն երանգը, որը ցանկանում էինք՝ դեղին, նարնջագույն կամ կարմրավուն։ Այս դեպքում օգնության է գալիս գունային չեզոքացման սկզբունքը։
Գաղափարը պարզ է․ գունային շրջանակում իրար հակադիր գույները չեզոքացնում են միմյանց։
🟡 Դեղին → Մանուշակագույն.
Եթե բաց կամ շիկահեր մազերի վրա առաջացել է անցանկալի դեղին երանգ, այն չեզոքացնելու համար օգտագործվում է մանուշակագույն պիգմենտ։
🟠 Նարնջագույն → Կապույտ.
Եթե բացացնելուց հետո մազերը ստացել են արտահայտված նարնջագույն անցանկալի երանգ, այն հավասարակշռվում է կապույտ պիգմենտով։
🔴 Կարմիր → Կանաչ.
Անցանկալի կարմրավուն երանգը չեզոքացնելու համար գունային տեսության համաձայն օգտագործվում է կանաչ ուղղությունը։
☝️Բայց այստեղ կա շատ կարևոր նրբություն․ չեզոքացնող գույնի ընտրությունը միայն առաջին քայլն է։ Պետք է հաշվի առնել նաև մազերի գույնի խորության մակարդակը, ֆոնը, անցանկալի երանգի ինտենսիվությունը և ցանկալի վերջնական արդյունքը։
☝️ Ճիշտ ընտրված հակադիր պիգմենտն է օգնում հավասարակշռել անցանկալի երանգը և ստանալ ավելի մաքուր ու կանխատեսելի գույն։
💬 Իսկ ձեզ մոտ ո՞ր անցանկալի երանգն է ամենից հաճախ հանդիպում՝ դեղի՞նը, նարնջագո՞ւյնը, թե՞ կարմիրը։
14/08/2026
🤗Ցանկանու՞մ եք կատարյալ սանրվածք, որը կմնա անթերի ողջ օրը՝ առանց մազերը ծանրացնելու կամ վնասելու։
☝️Ժոժոբայի յուղով մազերի այս լաքը ոչ միայն ապահովում է ամուր ֆիքսացիա, այլև խնամում է մազերը՝ պահպանելով դրանց փափկությունն ու առողջ փայլը։
☝️Կիրառման եղանակը.
Փչել չոր մազերին 30 սմ հեռավորությունից։
Ծավալը՝ 500 մլ
Պատվիրելու համար գրել մեր էջին 📩 կամ զանգահարել
📞098-98-94-09
🚗Երևանում գործում է առաքում
08/08/2026
☝️Մազի ներկ ընտրելիս միայն գույնի նկարին նայելը բավարար չէ։ Ներկի համարն իրականում շատ տեղեկություն է տալիս երանգի մասին։
Առաջին թիվը սովորաբար ցույց է տալիս գույնի խորության մակարդակը՝ որքան մուգ կամ բաց է այն։
Իսկ «.»-ից կամ «/»-ից հետո գրված թվերը ցույց են տալիս երանգային ուղղությունը։
☝️ Բայց այստեղ մի շատ կարևոր նրբություն կա. երանգների թվային նշանակումները բոլոր բրենդների մոտ պարտադիր չէ, որ նույնը լինեն։
💬 Իսկ դուք ներկ ընտրելիս նայո՞ւմ եք համարին, թե՞ միայն գույնին։
03/08/2026
Ֆիքսե՜ք Ձեր մազերը արագ և հեշտ:
👉Ապահովում է գերուժեղ և երկարատև ֆիքսացիա:
👉Չի ծանրացնում մազերը:
👉Չի յուղոտեցնում :
👉Մազերին հաղորդում է նաև մի փոքր ծավալ:
☝️Օգտագործման եղանակը՝ քսել խոնավ կամ չոր վարսերին,տարածել և մոդելավորել ըստ ցանկության:
Ծավալը՝ 250 մլ
Պատվիրելու համար գրեք մեր էջին կամ զանգահարեք
📲098-98-94-09
🚘Երևանում գործում է առաքում
31/07/2026
☝️Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է, և պատասխանը կախված է ներկման տեսակից ու մազերի վիճակից։
✨Շատ դեպքերում ներկելուց անմիջապես առաջ մազերը լվալ խորհուրդ չի տրվում։ Գլխամաշկի բնական ճարպային շերտը որոշ չափով պաշտպանում է մաշկը ներկի և լուծիչի հնարավոր գրգռող ազդեցությունից։
☝️Սակայն սա չի նշանակում, որ մազերը պետք է շատ կեղտոտ կամ յուղոտ լինեն։ Եթե մազերի վրա առկա են մեծ քանակությամբ լաք, մուս, չոր շամպուն, յուղ կամ այլ սթայլինգային միջոցներ, դրանք կարող են խանգարել ներկի հավասար տարածմանը և ազդել վերջնական արդյունքի վրա։
✔️ Լավագույն տարբերակը՝ մազերը լվանալ ներկումից մոտ 24–48 ժամ առաջ։
✔️ Մազերը պետք է լինեն չոր և լավ սանրված։
☝️ Այսինքն՝ հստակ կանոն չկա։ Մազերը լվալու անհրաժեշտությունը կախված է ներկի տեսակից, կիրառման տեխնիկայից և արտադրողի ցուցումներից։
💬 Իսկ դուք ներկելուց առաջ լվանո՞ւմ եք ձեր մազերը, թե՞ ոչ։ Գրե՛ք մեկնաբանություններում։
25/07/2026
🥺 Ձեզ էլ ե՞ն անհանգստացնում թեփը, գլխամաշկի քորն ու չորությունը։
☝️ Թեփի առաջացումը շատ դեպքերում հնարավոր է վերահսկել ճիշտ խնամքի միջոցով։
Այս շամպունը նախատեսված է թեփոտ գլխամաշկի համար և օգնում է՝
✨ Արդյունավետ հեռացնել թեփը,
✨ Խորապես մաքրել գլխամաշկը,
✨ Նվազեցնել չորությունն ու տհաճ քորը,
✨ Հանգստացնել գրգռված գլխամաշկը,
✨ Պահպանել մաքրության և թարմության զգացողությունը։
🌿 Բաղադրության մեջ առկա օշինդրի և իսլանդական քարաքոսի էքստրակտները խնամում և հանգստացնում են գլխամաշկը՝ օգնելով վերականգնել դրա բնական հավասարակշռությունը։
💆♀️ Առողջ և մաքուր գլխամաշկը գեղեցիկ մազերի հիմքն է։
📩 Պատվիրելու համար գրե՛ք մեզ կամ զանգահարե՛ք՝
📲 098-98-94-09
🚘 Երևանում գործում է առաքում։
22/07/2026
☝️Սպիտակ մազերը սովորաբար ավելի դժվար ներկվող կառուցվածք ունեն, քանի որ դրանց մեջ բնական պիգմենտ գրեթե չկա։ Այդ պատճառով ցանկալի արդյունք ստանալու համար կարևոր է ճիշտ ընտրել ոչ միայն երանգը, այլև ներկման ամբողջ բանաձևը։
✨Սպիտակ մազերի ոչ լիարժեք ծածկման հիմնական պատճառները կարող են լինել՝
✔️ Բնական շարքի երանգի բացակայությունը.
Շատ դեպքերում միայն նորաձև կամ սառը երանգը բավարար չէ։ Սպիտակ մազերը լավ ծածկելու համար բանաձևում հաճախ անհրաժեշտ է ավելացնել բնական շարքի համապատասխան երանգ։
✔️ Սխալ ընտրված լուծիչը.
Չափազանց թույլ օքսիդանտը կարող է չբացել մազի կառուցվածքը բավարար չափով, իսկ չափազանց ուժեղը՝ չապահովել ցանկալի պիգմենտացիա։ Սպիտակ մազերի ծածկման համար սովորաբար կարևոր է ընտրել արտադրողի կողմից առաջարկվող լուծիչը։
✔️ Ներկի և լուծիչի սխալ հարաբերակցությունը.
Յուրաքանչյուր ներկ ունի խառնման իր հարաբերակցությունը։ Ներկի կամ լուծիչի չափաբաժնի փոփոխությունը կարող է նվազեցնել գույնի ծածկող հատկությունը։
✔️ Պահման ժամանակի չպահպանումը.
Եթե ներկը նախատեսվածից շուտ է լվացվում, պիգմենտները չեն հասցնում լիարժեք ամրանալ մազի ներսում։ Սպիտակ մազերի դեպքում հատկապես կարևոր է պահպանել ամբողջ նշված ժամանակը։
✔️ Ներկի ոչ բավարար քանակը.
Սպիտակ հատվածները պետք է ամբողջությամբ և առատորեն պատված լինեն ներկով։ Եթե ներկը քիչ է կիրառվում, որոշ հատվածներ կարող են մնալ չծածկված։
☝️Սպիտակ մազերի կատարյալ ծածկումը կախված է ճիշտ ընտրված երանգից, լուծիչից, խառնման հարաբերակցությունից և ներկման տեխնիկայից։
💬 Չե՞ք կողմնորոշվում՝ որ ներկն ու լուծիչն ընտրել։ Գրե՛ք մեզ, և կօգնենք կազմել համապատասխան ներկման բանաձևը։
20/07/2026
☝️Մազերը լվանալուց կարճ ժամանակ անց կրկին յուղոտվո՞ւմ են և կորցնում թարմ տեսքը։
Յուղոտ գլխամաշկի համար նախատեսված շամպունը նրբորեն, բայց արդյունավետ մաքրում է գլխամաշկը՝ առանց մազերը չորացնելու կամ ծանրացնելու։
✨ Շամպունը՝
✔️ Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը,
✔️ Օգնում է երկար պահպանել մազերի մաքրությունն ու թարմությունը,
✔️ Մազերը դարձնում է փափուկ, թեթև և խնամված,
✔️ Չի չորացնում մազերն ու գլխամաշկը։
🌿 Պատրաստված է շագանակի և եղինջի էքստրակտներով, որոնք օգնում են պահպանել գլխամաշկի բնական հավասարակշռությունը և մազերին հաղորդում առողջ տեսք։
✨Մաքուր, թարմ և փայլուն մազեր՝ առանց ավելորդ յուղոտության։
📩 Պատվիրելու համար գրե՛ք մեր էջին կամ զանգահարե՛ք՝
📲 098-98-94-09
🚗 Երևանում գործում է առաքում։
Alerts
Be the first to know and let us send you an email when DCM Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Subscribe
We will notify you when anything happens in Yerevan.